Իդլիբում իրավիճակի սրման պատճառով Թուրքիայի ԱԳՆ է կանչվել ռուս դեսպանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում Անկարայի դեսպան Ալեքսեյ Երխովին կանչել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Իդլիբում իրավիճակի սրման պատճառով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է թուրքական արտաքին գերատեսչության աղբյուրը:

«Հիմնականում քննարկել ենք հարձակումները Սիրիայում: Ռուսական կողմին մեր մտահոգություն ենք հայտնել հատկապես հիվանդանոցի հետ կապված: Բացի դրանից , մեր զինվորականները նման մտահոգություն են հայտնել ռուս գործընկերներին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Սիրիայի բանակին պատասխանատու է համարում կիրակի օրը հինգ խաղաղ բնակիչների զոհվելու համար: Իդլիբում թիրախում էր հայտնվել հիվանդանոցը:




Լրահոս