Ծխելուց հրաժարվելը և անցումը անծուխ արտադրանքների՝ որպես հանրային առողջության բարելավմանն ուղղված երկու առանցքային ռազմավարություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծխելու հետևանքով առաջացող հիվանդություններից խուսափելու լավագույն միջոցը ծխելուց հրաժարվելն է։ Սակայն, այն ծխողների շրջանում, ովքեր պատրաստ չեն այդ սովորությունից հրաժարվել, ավելի նպատակահարմար է խրախուսել անցումը նվազեցված ռիսկով այլընտրանքների։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս բարձրացնել հանրային առողջապահության մակարդակն ամբողջ աշխարհում։ Շվեյցարիայում տեղի ունեցած “Open Science” միջոցառման ընթացքում այդ մասին մանրամասն խոսել են Ֆիլիպ Մորիս Ինթերնեշնլ (ՖՄԻ) ընկերության գիտահետազոտական կենտրոնի գիտնականները։

Չնայած անընդհատ խստացող կարգավորումներին, 2010-ից սկսած ծխողների թիվն աշխարհում կայուն կերպով պահպանվում է` կազմելով մոտ 1 մլրդ։ Ըստ ԱՀԿ-ի կանխատեսման՝ 2025 թ․ դեռ պահպանվելու է այս ցուցանիշը։ ՖՄԻ ընկերության գիտահետազոտական կենտրոնի գիտնականների կարծիքով նման վիճակագրական պատկերն ընդգծում է այն, որ անհրաժեշտ է փոխել հանրային առողջապահության վերաբերյալ մոտեցումները։ Ի հավելումն ծխելուց հրաժարվելը խթանող միջոցառումներին, նպատակահարմար է նաև խրախուսել անցումը անծուխ արտադրանքներին այն անձանց շրջանում, ովքեր ցանկանում են շարունակել ծխելը։

«Քանի որ սիգարետները դեռ արտադրվում, վաճառվում և սպառվում են օրենքով սահմանված կարգով, անհրաժեշտ է աշխատել ծխողների թիվը կրճատելու ուղղությամբ՝ բնակչության առողջությունը բարելավելու համար։ Այդ նպատակով անհրաժեշտ է առաջարկել պակաս վնասակար այլընտրանքներ։ Անծուխ արտադրանքների անցում կատարելը ծխողների շրջանում վարքագծային խնդիր է, ինչը կապված է արտադրանքի ընդունելի լինելու հետ,» – ասել է ՖՄԻ ընկերության գիտահետազոտական կենտրոնի ավագ խորհրդատու դոկտոր Միքայել Ֆրանզոնը և հավելել, – «որքան շատ լինի անծուխ արտադրանքի անցնող ծխողների թիվը, այնքան հանրային առողջապահության տեսանկյունից օգուտը ավելի մեծ կլինի։Մեր կողմից մշակված տեխնոլոգիան կարող է լինել կատարյալ, սակայն, եթե ոչ ոք չցանկանա դրանից օգտվել, հանրային առողջապահության տեսանկյունից որևէ օգուտ չենք ունենա։ Ես վստահ եմ, որ անծուխ արտադրատեսակները շարունակական ազդեցություն կունենան ծխելու արդյունքում առաջացող հիվանդությունների զարգացման ռիսկը նվազեցնելու տեսանկյունից։»

Ծխելու վնասակար ազդեցությունը լավ ուսումնասիրված է ամբողջ աշխարհում, ինչպես նաև մի շարք հետազոտությունների արդյունքում գիտնականները հստակ տարանջատել են խեժը և նիկոտինը։ Ըստ բրիտանացի հոգեբան Մայքլ Րասսելի՝ իրավիճակի պարադոքսն այն է, որ մարդիկ ծխում են նիկոտինի պատճառով, իսկ մահանում խեժի հասցրած վնասից։ Խեժ են անվանում սիգարետի ծխի մեջ առկա պինդ և հեղուկ մնացորդների ընդհանուր զանգվածը՝ նիկոտինը և ջուրը չհաշված։ Ծխախոտի տաքացման արդյունքում առաջացող աերոզոլը սկզբունքորեն տարբերվում է սիգարետի ծխից։

Լատինական Ամերիկայում և Կանադայում գիտական կապերի պատասխանատու Անդրեա Կոնստանտինին նշում է․
«Այրումը տեղի է ունենում միայն վառելիքի, ջերմության և թթվածնի համադրության արդյունքում։ Նշվածներից որևէ մեկի բացառման դեպքում այրման գործընթաց չի կարող տեղի ունենալ։ Ծխելու համատեքստում ծխախոտը վառելանյութի դեր է կատարում։ Սիգարետը վառելով՝ մենք այն կապում ենք թթվածնին, ինչի արդյունքում տեղի է գեներացվում է էներգիա՝ ձևավորելով ծուխ և մոխիր։ Ծխախոտն այրվում է 400 °C –ից բարձր ջերմաստիճանում, իսկ հենց ծխելու պահին այրվող սիգարետի ծայրին ջերմաստիճանը գերազանցում է 800 °C-ը, քանի որ լրացուցիչ թթվածին է մատակարարվում։ Ծխախոտի տաքացման համակարգերում առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցում 350°C-ը, իսկ այդ ջերմաստիճանը յուրաքանչյուր անգամ «ներշնչում» կատարելիս նվազում է, քանի որ դրսից սառը օդ է ներթափանցում։ Համակարգն անջատելուց անմիջապես հետո ջերմաստիճանը նվազում է, քանի որ չկա ջերմության աղբյուր, մասնավորապես՝ կրակ։»

Ըստ ՖՄԻ-ի գլոբալ կապերի գծով փոխնախագահ դոկտոր Ժիզել Բեյքերի՝ ներկայումս ՖՄԻ-ի արտադրած ծխախոտի տաքացման համակարգերը վաճառվում են 64 երկրում, դրանք օգտագործում է ավելի քան 17.6 մլն մարդ, որոնցից 12.7 մլն ամբողջությամբ հրաժարվել են սովորական սիգարետից։ Այսպիսով, սպառողների մոտ 72%-ը այլևս չեն ծխում։

Նյութը պատրաստվել է ՖՄԱ ընկերության տրամադրած տեղեկատվության հիման վրա




Լրահոս