ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ-ն չի գտել կառավարությունից հափշտակված ՀՀ զինանշանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցել է շուրջ 6 ամիս, եւ մինչ օրս Ազգային անվտանգության ծառայությունը չի կարողացել հայտնաբերել, թե ինչ եղավ նոյեմբերի 10-ի գիշերը ՀՀ կառավարության շենքից հափշտակված ՀՀ զինանշանը:

2020 թվականի նոյեմբերի 10-ին ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից դժգոհող քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու համար: Այդ ընթացքում մի խումբ անձինք ներխուժել էին կառավարության շենք, վնասել գույքը: Իսկ ահա ավելի ուշ վերջիններս մտել էին Ազգային ժողով ու կառավարական առանձնատուն եւ այնտեղից նույնպես հափշտակություն իրականացրել:

Այդ առթիվ 2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ: Ըստ դատախազության հաղորդագրության` նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ բազմաթիվ անձինք նշված գործով ներգրավվել են որպես մեղադրյալ: «Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակիցների կողմից գույք ոչնչացնելու, վնասելու, անձանց նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի, ուրիշի գույքի և փաստաթղթերի բացահայտ հափշտակությունների վերաբերյալ:

Հովհաննես Կարապետյանը եւս պատերազմի մասնակից է եղել եւ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից զայրացած գնացել էր ՀՀ կառավարության շենք՝ իշխանություններից պարզաբանում ստանալու: Կառավարության շենք մուտք գործելով նա իր հետ վերցնում է Հայաստանի Հանրապետության զինանշանը եւ դուրս բերում ՀՀ կառավարությունից: Վերջինիս պաշտպան Մարինե Ֆարմանյանը հայտնեց, որ Հովհաննես Կարապետյանը ՀՀ կառավարությունից հափշտակած ՀՀ զինանշանը տալիս է կառավարության շենքի դիմաց լաց լինող մեկ աղջկա, որը հայտարարում է, թե ինչի համար է իր եղբայրը գնացել կռվի, թող հետ բերեն իր եղբորը: Ըստ փաստաբանի՝ Հովհաննես Կարապետյանը, տեսնելով լացող աղջկան, զինանշանը տալիս է նրան եւ ասում. «եղբայրդ սրա համար գնաց կռվեց»:

Ինչեւէ փաստ է մեկ բան, որ կառավությունից հափշտակված ՀՀ զինանշանը մինչ օրս չի հայտնաբերվել, իսկ Հովհանես Կարապետյանի մասով Ազգային անվտանգության ծառայությունում քննությունը շարունակվում է: ArmLur.am-ը փաստաբան Մարինե Ֆարմանյանից հետաքրքրվեց, թե ի վերջո ինչու էր Հովհաննես Կարապետյանը զինանշանը վերցրել ՀՀ կառավարությունից, եթե նոյեմբերի 10-ի գիշերը ՀՀ կառավարության շենք է մտել մեկ նպատակով՝ իշխանություններից պարզաբանում ստանալու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս