ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանը չի կողմնորոշվում՝ շտաբի պետը Սուրեն Պապիկյանն է, թե ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը թիրախավորել է բոլոր այն պաշտոնյաներին, որոնք իրեն ուղղակի դուր չեն գալիս կամ չեն կատարում իր քմահաճույքները։ Բացի վարչապետին կից տեղեկատվական ՊՈԱԿ-ի աշխատակիցներից եւ Հայաստանի տեսչական մարմինների ղեկավարներից, նախկին նախարարի թիրախում է նաեւ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը:

Եվ հենց դա է պատճառը, որ Արսեն Թորոսյանը դժկամությամբ է խոսում Պապիկյանի մասին եւ անգամ խուսափում է խոստովանել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հենց Սուրեն Պապիկյանն է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի պետը:

Արսեն Թորոսյանի այս հայտարարությունը մի քանի անգամ փորձեցինք վերծանել եւ հասկանալ, սակայն այդպես էլ չստացվեց: Արսեն Թորոսյանը պարզապես չի ցանկանում խոսել Սուրեն Պապիկյանի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս