ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է առողջապահության նախարարը մասնակցել ԱԽ նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստին: Լրագրողների հետ զրույցում նա չմանրամասնեց, թե ինչու է մասնակցել նիստին, եթե չի հանդիսանում  ԱԽ անդամ: Անդրադառնալով Սիսիանի թունավորման դեպքերին` Ավանեսյանը նշեց, որ  ջրից նմուշ է վերցվել և փորձաքննություն է իրականացվում: Նրա խոսքով՝ փորձաքննությունը շուտով կավարտվի և մանրամասները կհայտնեն:

Թունավորումը Սև լճի միջադեպի հետ առնչություն ունի՞ և հնարավո՞ր է թունավորումն ադրբեջանցիների կողմից է արվել՝ ի պատասխան՝ Անահիտ Ավանեսյանը նշեց.«Այս պահին մեզ որևէ բան դրա մասին չի հուշում: Անձրևաջրերի և կոյուղու ջրատարի անսարքության խնդիր է եղել, որն արդեն իսկ ուղղվել է»:

Հավելենք, որ Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք (դեպքերից 281-ը մինչև 18 տարեկան են, իսկ 15-ը՝ մեծահասակ):

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս