ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդել էր վերացնել ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին։
Նույն միջնորդությունը ներկայացրել էր նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի փաստաբան Նիկոլայ Հակոբյանը։ Նրա պաշտպանյալի խափանման միջոցը ևս ստորագրությունն է չհեռանալու մասին։
Դատարանը չվերացրեց Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի խափանման միջոցները. միջնորդությունները հետաձգվեցին, դատական նիստը նույնպես հետաձգվեց մինչև հունիսի 3-ը: