ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է Գազայում զոհված երեխաների թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին 4 օրերին իսրայելցիների և պաղեստինցիների միջև բախումների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 34, Իսրայելում՝ 2 երեխա։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ջուլիետ Տուման։

Իրավիճակն Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին սրվել է մայիսի 10-ի երեկոյան։ Մոտ 2000 հրթիռ է արձակվել Գազայի հատվածից իսրայելական տարածքի ուղղությամբ․ մոտ 350 արձակում եղել է անհաջող։ Վերջին տվյալներով՝ Իսրայելում զոհվել է 7 խաղաղ բնակիչ և 1 զինվորական։ Իսրայելն իր հերթին հարյուրավոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին։ Պաղեստինյան առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվել է 126 պաղեստինցի, ավելի քան 950-ը վիրավոր են։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հաղորդմամբ՝ Իսրայելի հարձակումների պատճառով Գազայի հատվածում ոչ մի դպրոց չի աշխատում, անկլավում վնասվել է ավելի քան 30 ուսումնական հաստատության շենք։




Լրահոս