Ռուսաստանը 2021 թվականին դաշնային բյուջեից 3,2 մլն ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանի առանձին շրջանների հետկոնֆլիկտային վերականգնման համար։ Կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։
Փաստաթղթի համաձայն` մինչև 3,2 մլն ԱՄՆ դոլարի չափով միջոցները կփոխանցվեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի բյուջե «Հայաստանի առավել տուժած շրջաններին հետկոնֆլիկտային վերականգնման աջակցության ծրագրի իրականացման հետ կապված ծախսերի ֆինանսավորման համար»:
ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է տեղեկացնել ՀՀ կառավարությանը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրին ընդունված որոշման մասին: