Առուշ Առուշանյանին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության:

Նշենք, որ կոմիտեում քննվող քրեական գործով Առուշանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձի համար: Այս բոլոր քրեական գործերը քննվում են  մեկ վարույթում:

Դեռեւս 2020 թվականին քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել Ա. Առուշանյանին մեղադրյալ ներգրավելու մասին՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-291-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և 34-2251-րդ հոդվածի 1-ին մասով:




Լրահոս