Ադրբեջանում ռազմական դատարան է ուղարկվել ներկայում այնտեղ պահվող հայ գերիներից` Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի (1969թ.) և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի (1967թ.) գործը: Բաքուն նրանց մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիներին «կտտանքների ենթարկելու» (չակերտները` Խմբ.) համար:
Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, գործը քննության նպատակով ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան: Գործով որպես տուժած անցնում է 12 ադրբեջանցի:
Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020 թ. հոկտեմբերի 20-ին` Վարանդայում (Ֆիզուլի): Ինչ վերաբերում է Ալյոշա Խոսրովյանին, ապա նա գերեվարվել է 2020-ի հոկտեմբերի 3-ին: Բաքուն նրան մեղադրում է 5 ադրբեջանցու «կտտանքների ենթարկելու» (չակերտները` Խմբ.) համար: