Ադրբեջանի զորքերը պետք է անմիջապես հետ քաշվեն. Բունդեսթագի պատգամավորի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Բարբարա Հենդրիքսը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին բախմանն առնչվող հայտարարությամբ:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունը.

«Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Սահմանային խախտումներն անընդունելի են, և Ադրբեջանի զորքերը պետք է անմիջապես հետ քաշվեն վիճելի տարածքներից: Ես երկու կողմերին էլ զսպվածության կոչ եմ անում: Պետք է բացառել հետագա սադրանքներն ու հնարավորինս սեղմ ժամկետներում խաղաղ ճանապարհով համաձայնության հասնել սահմանագծի շուրջ:

Միաժամանակ, բազմաթիվ հայ զինվորներ և քաղաքացիական անձիք շարունակում են գտնվել ադրբեջանական գերության մեջ: Նախորդ տարվա նոյեմբերի 10-ից ուժի մեջ է մտել զինադադարը: Ես պահանջում եմ Ադրբեջանի կառավարությունից բոլոր գերիներին անմիջապես ազատ արձակել:

Հարևան երկրների միջև երկարամյա հակամարտությունը հնարավոր է հաղթահարել միայն երկու կողմերից վստահության ձևավորմանն ուղղված քայլերից հետո»:




Լրահոս