Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապտակ է ստացել անհայտ տղամարդուց Դրոմ այցի ժամանակ, հաղորդում է BFM TV-ն:
Թվիթթերում տեսահոլովակ է հրապարակվել, որտեղ կանաչ վերնաշապիկով տղամարդը բղավում է «Գնա Մակրոնիա», ապա ապտակում Մակրոնին:
Անվտանգության աշխատակիցներն արագ գետնին են տապալել տղամարդուն եւ դուրս բերել Մակրոնին: Մակրոնի շրջապատում պնդում են, որ տղամարդը փորձում էր ապտակել Մակրոնին:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, միջադեպի հետ կապված երկու մարդ է ձերբակալվել:
Emmanuel Macron giflé par un homme dans la Drôme pic.twitter.com/VnpZ5ELvl5
— BFMTV (@BFMTV) June 8, 2021