Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է պատերազմի մասնակից 1 զինծառայողի դի: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադեւոսյանը:
Զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով՝ կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1580 աճյուն, որից 23-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում: