ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այգեստան թաղամասում կրակոցներ արձակած տղամարդը բերման է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 21-ին, ժամը 20.50-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում կրակոցների վերաբերյալ հաղորդումներ էին ստացվել։ Ահազանգողները հայտնում էին, որ Այգեստան թաղամասից կրակոցների ձայն է լսվում։ Ոստիկանության Կենտրոնական բաժնից և Մարաշի բաժանմունքից օպերատիվ խմբեր մեկնեցին Այգեստան, որտեղ ձեռնարկեցին հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերելով դեպքի վայրը։ Պարզվեց՝ կրակոցները հնչել էին 9-րդ փողոցում։

Հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Շուտով հայտնի դարձավ, որ 9-րդ փողոցի թիվ 65 շենքի բնակիչներից մեկը, նախնական տվյալներով՝ ալկոհոլի ազդեցության տակ, իր բնակարանից կրակոցներ է արձակել։ 42-ամյա տղամարդը դուռը չէր բացում։ Ոստիկանության ծառայողները բացատրական աշխատանք իրականացրին, ինչը ժամեր անց արդյունք տվեց։ Արդեն հունիսի լույս 22-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց «Սայգա» մոդելի ակոսափող հրազենը, որը հաշվառված է բերման ենթարկվածի անվամբ։ Խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։




Լրահոս