ՌԴ տրանսպորտի նախարարը հայտնել է Կամչատկայում ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անբարենպաստ եղանակային պայմանները, տեխնիկական խնդիրը և անձնակազմի սխալը դիտարկվում են որպես Կամչատկայում Ан-26 ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարությունում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալիյ Սավելյևը:

«Ստեղծվել է հանձնաժողով՝ կատարվածի պատճառները հետաքննելու նպատակով»,- նշել է նա:

Նախարարը հայտնել է, որ շարունակվում են մահացածների մարմինների որոնումները: Տեղանքի աշխարհագրական առանձնահատկությունները և անբարենպաստ եղանակային պայմանները բարդացնում են որոնողական աշխատանքները:

Սավելյևը հայտնել է, որ աղետի հետևանքով մահացածներից յուրաքանչյուրի ընտանիքին վճարվելու է 3 մլն 525 հազար ռուբլի:




Լրահոս