Էկոնոմիկայի նախարարության ադմինիստրատորին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրանտ Բալդատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ որ նա 2020 թվականի սեպտեմբերի 11-ից պայմանագրային հիմունքներով աշխատելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում’ որպես խմբագրական- հրատարակչական, տեղեկատվության ապահովման բաժնի ցանցային ադմինիստրատոր, 2020 թվականի սեպտեմբերի 11֊ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 26-ն ընկած Ժամանակահատվածում, յուրացման եղանակով հափշտակել է վերանորոգման նպատակով իրեն վստահված և նշված ժամանակահատվածում իր լիարժեք տիրապետման և օգտագործման ներքո գտնվող նույն կազմակերպությանը պատկանող խոշոր չափի 504.763,88 ՀՀ դրամի արժեքով թվով 12 համակարգիչները, որոնք հետագայում մասնատել է, իսկ դրանց գրեթե բոլոր բաղադրիչները օտարել:

Ք. Մ.




Լրահոս