ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհվածի շիրմաքարի տեղադրման ծախսերը հոգալու պատրվակով գումար է շորթել. բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակցած զինվորների ծնողներից խարդախությամբ գումար շորթելու դեպքերը շարունակվում են:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Յուրա Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ազգակցական կապերի բերումով տեղեկացված լինելով, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ Ռոբերտ Հարությունյանի թոռը Ավետիս Նահապետյանը զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում, խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, խաբեությամբ Ռոբերտ Հարությունյանի դստերից Հասմիկ Նահապետյանից, ձեռք բերելով Ռոբերտ Հարությունյանի անվամբ գրանցված «ROBERT HARUTUNYAN» ֆեյսբուքյան Էջ մուտք գործելու հնարավորություն, մուտք Է գործել նշված ֆեյսբուքյան Էջ և դրա «Messenger» հավելվածի միջոցով նամակագրական կապ հաստատել Ռոբերտ Հարությունյանի մտերիմ Կանադայում բնակվող Անիչկա Մելքոնի Գենջոյանի հետ և, ներկայանալով մահացած զինծառայողի հարազատների անունից, Ռոբերտ Հարությունյանի զոհված թոռան գերեզմանատան բարեկարգման և շիրմաքարի տեղադրման ծախսերը հոգալու պատրվակով խնդրել Է որպես դրամական օգնություն գումար ուղարկել իր ծանոթներ Էլլա Հովիկի Թովմասյանի և Վահե Գառնիկի Աթանեսյանի անուններով այդ կերպ իրական փաստերը խեղաթյուրելով մոլորության մեջ է գցել գույքի իրական սեփականատիրոջը, որի արդյունքում Անիչկա Մելքոնի Գենջոյանն իր ծանոթներ Աիդա Պողոսյանի, Ալմարա Վարդերեսյանի և Նազիկո Մարիաշվիլիի միջոցով «Ria Money Transfer» և «Intel express» դրամական փոխանցումների համակարգով Վահե Աթանեսյանի և Էլլա Թովմասյանի անվամբ կատարել Է խոշոր չափերի 1.606.637 դրամին համարժեք 3.100 ԱՄՆ դոլար գումարի փոխանցում, ինչի արդյունքում Յուրա Մուրադյանը ստացել Է խոշոր չափերի 1.399.329 ՀՀ դրամին համարժեք 2700 ԱՄՆ դոլար գումար և խաբեության եղանակով հափշտակել:

Քնար Մանուկյան




Լրահոս