Գերմանիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 141-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևմտյան Գերմանիայում ջրհեղեղների հետևանքների մահացածների թիվը հասել է 141-ի: Այս մասին հուլիսի 17-ին հաղորդել է գերմանական Tagesschau լրատվական ծառայությունը:

Ռեյնլանդ-Պֆալցինա նահանգում աղետի զոհերի թիվը հասել է 98-ի: Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգում մահացել է առնվազն 43 մարդ: Ընդհանուր առմամբ, 670 մարդ տուժել է երկրի արևմուտքում գտնվող Ահրվեյլեր շրջանում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հուլիսի 18-ին կայցելի երկրի արևմուտքում գտնվող աղետի գոտի:




Լրահոս