Բրիտանական իշխանությունները որոշել են հրաժարվել երեխաների և դեռահասների զանգվածային պատվաստումներից՝ կորոնավիրուսի դեմ: Պատվաստանյութը կտրվի միայն բացառիկ դեպքերում, գրում է Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները:
Հրապարակման համաձայն՝ պատվաստումների և իմունականխարգման համատեղ հանձնաժողովը (JCVI) բրիտանացի նախարարներին խորհուրդ է տվել հրաժարվել երեխաների մասսայական պատվաստումների գաղափարից, մինչև բավարար տեղեկություններ չլինեն հնարավոր ռիսկերի վերաբերյալ :
Ենթադրվում է, որ պատվաստել կարելի է 12-15 տարեկան երեխաներին այն դեպքում, եթե նրանք կորոնավիրուսով վարակվելու ռիսկի խմբում են կամ ապրում են ցածր իմունիտետով մեծահասակների հետ: