ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բուժիչ լիճ․ երևանցիներն ամռան տապից պաշտպանվելու միջոց են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանցիներին հայտնի Աղի լիճն ամռան այս շոգին բազմաթիվ այցելու ունի: Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում է «Գաջի գործարան»-ի հետնամասում: Լիճ այցելում են երեխաներ եւ մեծահասակներ։ Աղի լիճը հայտնի է իր բուժիչ հատկությամբ: Լճի ջրի աղայնությունը մոտ 13% է` ինչի շնորհիվ այնտեղ լողալը շատ հեշտ է: Առանց ջանք գործադրելու ջրի վրա կարելի է պառկել, կամ ջրի միջով ուղղակի քայլել:

Աղի լճի բուժիչ հատկություններից առաջնայինը հոդացավերի բուժումն է, նյարդային համակարգի հանգստացումն ու ամրապնդումը, մաշկային հիվանդությունների` էկզեմայի բուժումը, փսորիազի`վիճակի զգալի բարելավումը: Լիճ այցելողներն, արդյունավետ բուժման համար, կիրառում են բոլոր միջոցները` ջրային վաննաներ, արևային լոգանք և ցեխաբուժություն` լճի հատակից հանված սև տիղմով կամ գաջի հումքով:

Սակայն այցելուները դժգոհում են՝ նկատելով, որ լճի հարակից տարածքն աղբաշատ է. կենցաղային եւ շինարարական աղբ է թափված։

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս