Իսրայելի ՌՕՈՒ-ի երկու կործանիչներ փորձել են հարված հասցնել Դամասկոսի նահանգին, սակայն նրանց կողմից արձակված բոլոր հրթիռները խոցվել են Սիրիայի ՀՕՊ-ի կողմից: Այս մասին կիրակի հայտնել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ դերծովակալ Վադիմ Կուլիտը։
«Հուլիսի 25-ին՝ ժամը 05:40-ից մինչեւ 05:54-ը, Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F – 16 տակտիկական կործանիչներ, չմտնելով Սիրիայի Արաբական Հանրապետության օդային տարածք, հարավ-արեւմտյան ուղղությունից երկու ավիացիոն կառավարվող հրթիռներով հարված են հասցրել Դամասկոսի նահանգի Սեյդաթ Զեյնաբ բնակավայրի տարածքում գտնվող օբյեկտներին», – հայտարարել է նա:
Նրա խոսքով՝ երկու հրթիռներն էլ խոցվել են Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության սպառազինության մեջ գտնվող «Бук-М2Э» ռուսական արտադրության համալիրների կիրառմամբ:
Սա վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայի տարածքին հարվածելու արդեն երրորդ փորձն է։