Գերմանացիների ավելի քան 50 տոկոսն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու բաղադրիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի բնակիչների կեսից ավելին ստացել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու բաղադրիչը:

Հուլիսի 28-ին այդ մասին Twitter-ում հայտնել Է Գերմանիայի առողջապահության նախարար Ենս Շպանը:

«Նոր ուղենիշ. ավելի քան յուրաքանչյուր երկորդ գերմանացին (50.2 տոկոսը կամ 41,8 միլիոն մարդ) օգտվում Է (կորոնավիրուսից) լիակատար պաշտպանությունից, քաղաքացիների 61,1 տոկոսը (50,85 միլիոն) կատարել Է առնվազն մեկ պատվաստում»,- գրել Է առողջապահության նախարարության ղեկավարը:

«Այժմ որքան շատ մարդ Է պատվաստվում, այնքան անվտանգ կլինեն աշունն ու ձմեռը»,- ընդգծել Է Շպանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս