Ես ուղարկել եմ գրություն լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշման մասով, սակայն դեռ պատասխան նամակ չեմ ստացել, երևի հիմնավորումներ են փնտրում: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ութերորդ գումարման խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության նորընտիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Զրկված եք լինելու բացառիկ կադրեր եւ մեկնաբանություններ անելու հնարավորությունից, պետք չէ այլ երկրների օրինակներ բերել, կարող ենք պահպանել մեր ավանդույթները», – նկատեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում