Հաշվիչ հանձնախմբում Քաղաքացիական պայմանագրից կլինեն Նարեկ Բաբայանը, Սարգիս Խանդանյանը, Լիլիթ Մինասյանը, Քրիստինե Պողոսյանը, Հովիկ Աղազարյանը և Արուսյակ Մանավազյանը։ «Հայաստան» դաշինքից կլինեն Աշոտ Սիմոնյանը և Ագնեսա Խամոյանը։ «Պատիվ ունեմ»-ից՝ Թագուհի Թովմասյանը։
Նշենք, որ ավելի վաղ նիստը ղեկավարող Կնյազ Հասանովը հայտարարել էր, որ Հաշվիչ հանձնախումբը կազմված է 9 անդամից՝ ՔՊ-ն կունենա 6 անդամ, «Հայաստան» խմբակցությունը 2 անդամ, «Պատիվ ունեմ»-ը՝ մեկ անդամ։