Զորամասը լքած զինծառայողը մահացել է իր մոտ ապօրինի պահվող նռնակի պայթյունից․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021թ. հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի մշտական տեղակայման վայրից մոտ 1,5 կիլոմետր հեռավորությամբ՝ անտառում, հայտնաբերվել է հուլիսի 29-ին զորամասն ինքնակամ թողած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պարգև Նվերի Մարգարյանը՝ աջ դաստակի ամպուտացիա, կրծքավանդակի և որովայնի շրջանների մահացու վնասվածքներով: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Ըստ նախնական տվյալների՝ Պ.Մարգարյանը վնասվածքներն ստացել է իր մոտ ապօրինի պահվող նռնակի պայթյունի հետևանքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի /զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը/ 1-ին մասով և 235-րդ հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:




Լրահոս