ԱԺ-ում քիչ առաջ լարված իրավիճակ էր: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթից առաջ իրարանացում սկսվեց, երբ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները սկսեցին տեղից խոսել, այնուհետև ԱԺ նախագահն արձագանքեց, որից հետո ՔՊ պատգամավորները նույնպես խառնվեցին վեճին: ԱԺ ուղիղ եթերն անջատվեց և հայտարարվեց ընդմիջում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորներն հրատապ նիստ են անում՝ քննարկելու համար ստեղծված իրավիճակը: