Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատունը ոչնչացնում է գաղտնի փաստաթղթերը. CNN

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան ղեկավարությունն աշխատակիցներին հանձնարարել է ոչնչացնել գաղտնի փաստաթղթերը: Պատճառը երկրում ծայրահեղական «Թալիբ» զինյալների գրանցած հաջողություններն են:Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր անանուն դիվանագիտական աղբյուրի վրա:

Աղբյուրն ամերիկյան լրատվամիջոցին հայտնել է, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը կարող է առաջիկա շաբաթվա ընթացքում հայտնվել շրջափակման մեջ: Միևնույն ժամանակ այն նշել է, որ իրադրությունը Քաբուլում ծայրաստիճան լարված է, իսկ դիվանագիտական ներկայացուցչության ծրագրերը պարբերաբար փոփոխվում են:

Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի 60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան, ինչպես նաև Պուլի Ալամ քաղաքը գրավելու մասին, որը մայրաքաղաք Քաբուլից 50 կմ հեռավորության վրա է գտնվում:




Լրահոս