Այսօր եղանակային կտրուկ տատանումների հետևանքով նաև կարկուտ է տեղացել Վարդենիսում։ ArmLur.am-ի թղթակիցը Վարդենիսից հայտնում է, որ ավելի քան 20 րոպե է, ինչ կարկուտ է գալիս ու դեռ չի դադարում, ինչի հետևանքով արդեն լուրջ վնասներ են կրել գյուղացիները։ Կարտոֆիլի բերքն ամբողջությամբ հավասարվել է հողին, կոտրվել են ջերմոցների ապակիները։
Գյուղացիներից մեկը ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց․ «9 հեկտար կարտոֆիլը հողին ա հավասարվել, դաշտն ջրվում է կաթիլային ոռոգմամբ։ Ամեն հեկտարի վրա միլիոնից ավել ծախս ենք արել՝ թունաքիմիկատ, պարարտանյութ, սալյարկա, միայն սալյարկի համար կաթիլային ոռոգման ժամանակ 1 միլիոն ծախսվում ա»։
Լուսանկարները՝ ArmLur.am-ի։