ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր ԱԺ նիստերի դահլիճից. պատգամավորները միմյանց սպառնում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում իրավիճակը այսօր կրկին կտրուկ սրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։

Երբ Սարգսյանը սկսեց խոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։

Ընդդիմադիրներն էլ տեղից բորբոքվեցին եւ Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ նետեցին։

Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, սկսվեց հրմշտոց ու անվտանգության աշխատակիցները ներս մտան։

Այս պահին ուղիղ միացումն անջատվել է ու ընդմիջում հայտարարվել։ ArmLur.am-ը բացառիկ կադրեր է հրապարակում ԱԺ նիստերի դահլիճից:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս