![](https://armlur.am/wp-content/uploads/2020/09/kalanq.jpg1_.jpg)
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 26-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Մասիսի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Տաթևիկ Յ.-ն, որը 2020 թ. հոկտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Ինքնիրավչությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Տաթևիկ Յ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: