Թալիբները Ռուսաստանին հրավիրել են Աֆղանստանի նոր կառավարության երդմնակալության արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թալիբան» ծայրահեղական շարժման աղբյուրը հայտնել է, որ Աֆղանստանի նոր կառավարության երդմնակալության արարողությանը հրավիրվել են Ռուսաստանը, Չինաստանը, Կատարը, Թուրքիան, Պակիստանը և Իրանը:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անլով իր աղբյուրին նոր անցումային կառավարության երդմնակալությունը նշանակվել է սեպտեմբերի 11-ին:

Նշվում է, որ Աֆղնաստանի կառավարության փոխղեկավար մոլլա Աբդուլ Ղանի Բարադարը չորեքշաբթի մեկնել է Կատար, որպեսզի ևս մի շարք երկրների պատվիրակությունների հրավիրի:

Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների են անցել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ մի շարք նահանգներ և քաղաքներ գրավելով՝ նաև սահմանամերձ շրջաններում: Օգոստոսի 15-ին թալիբները մտել են մայրաքաղաք Քաբուլ, ինչից ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից: «Թալիբանն» ավելի ուշ հայտնել էր 12 անձից կազմված կառավարման խորհուրդ ստեղծելու մասին:




Լրահոս