Ո՞ր արժանիքի համար է դատապարտումից հետո ազատության մեջ թողած նախկին նախարարին մեդալ տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն օրեր առաջ էր գրել, որ կաշառք ստանալու համար 7 տարով դատապարտված  առողջապահության նախկին նախարար Արսեն Դավթյանը, որ գրավ վճարելուց հետո կալանքից ազատվել ու աշխատանքի է անցել «Արմենիա» բժշկական կենտրոնում, սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության օրը, պաշաշտպանության նախարարի կողմից նախարարության պատվո մեդալով է պարգևատրվել:

Նշենք, որ պատերազմի ժամանակ որևէ բանով աչքի չընկած Դավթյանի հետ մեկտեղ պարգևատրվել էին նաև այն բժիշկները, որ մարտի դաշտում անձնուրաց կերպով ծառայություն են մատուցել ու հազարավոր կյանքեր փրկել:

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանին անհասականալի է՝ ո՞ր արժանիքի համար է դատապարտումից հետո ազատության մեջ թողած յուրայինին իշխանությունը մեդալ շնորհել: Ըստ նրա՝ իշխանությունը նրա պատժի պայմանական կիրառումը չեղարկելու համար պարարտ հող է նախապատրաստում: «Պարզից էլ պարզ է, որ մոտալուտ ապագայում Դավթյանի պատժի պայմանական կիրառումը կարող է չեղարկվել հենց այն հիմքով, որ նա նախարարի կողմից մեդալ է ստացել, հասարակության շրջանակում բարի համբավ ունի և այլն,- «Ժողովրդի» հետ զրույցում ասա իրավաբանը:

Ս.Վ.




Լրահոս