Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հատկապես վերջին օրերին սթափության կոչեր ու հորդորներ է հնչեցնում՝ քաղաքացիներին համոզելու համար, որ գնան ու պատվաստվեն ընդդեմ կորոնավիրուսի: Վիճակն օրհասական է, ասում է, առանձնացված հիվանդանոցներում,, որ կորոնավիրուսով վարակված պացիենտների են ընդունում, գրեթե սպառվում է մահճակալային ֆոնդը: Այժմ էլ դելտա շտամն է մեզ պատուհասել՝ շեշտում է տիկին նախարարն ու՝ ավելացնում.
Առողջապահության նախարարության ահագնացող հայտարարույթյունների ֆոնին՝ նախորդ օրերին մամուլը գրեց նաև, որ Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր՝ «կարմիր» գոտում:
Այս ցուցանիշները սակայն չեն կաշկանդում հայրենի կառավարությանը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը մեծ, Փաշինյանի ասած, գունագեղ միջոցառմամբ տոնելու համար: ArmLur.am լրատվականը առողջապահության նախարարությանը հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե հակահամաճարակային ինչ միջոցառումներ են իրականացվում հիշյալ միջոցառումը համաճարակային նորմերին հապատասխան անկացնելու համար ու ինչպես, ինչ մեթոդներով է նախարարությունը հսկելու, որ քաղաքացիները պահպանեն համաճարակային կանոնները:
Ինչպես և սպասում էինք՝ նախարարության խիստ բովանդակային պատասխանը կառավարության կամ Ազգային ժողովի որոշումների ու նախագծերի մի ամբողջական տրցակ էր: Հիերոգլիֆի նմանվող որոշումների շարքը վերծանելու կարիք առանձնապես չկար, քանզի պարզ՝ միմյանցից 1.5 մետր հեռավորություն պահպանելու մասին որոշումը նախարարությունը ներկայացրել էր երևի անգամ իրավաբանների համար անհասկանալի կամ խրթին տերմինաբանությամբ:
Առավել հետաքրքիր էր երկրորդ հարցի պատասխանը՝ նախարարությունն իր վրայից ուղղակի գցել է համաճարակային կանոնները պահպանելու պարտականությունն ու այն փաթաթել ոստիկանության վզին:
Սահմանված անվտանգության կանոնների պահպանման վերահսկողությունը պետք է իրականացվի Ոստիկանության կողմից,- ասված է գրության մեջ:
Կառավարությունը, որ ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներին հորդորում է պատվաստվել, երբեմն անգամ՝ պարտադրում այն, վիրուսից մահացիության դեպքերն էլ գնալով ավելանում են, իսկ վարդագույն սիրտ ունեցող իշխանութունը սեպտեմբերի 21-ին գունագեղ միջոցառման է պատրաստվում:
Մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան