Սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում հայկական դիրքերը գնդակոծվել են 3 անգամ․ հայկական կողմից կա 2 վիրավոր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«2021 թ. սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի երեք գնդակոծություն: Հայկական կողմի տեղեկատվության համաձայն՝ կրակը եղել է Ադրբեջանի զինված ուժերի դիրքերից։ Գնդակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների երկու զինծառայող: Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից քննություն է անցկացվում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։
Հիշեցնենք, որ ԱՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը: