Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերի թիվը վերջին յոթ օրում գրանցել է ռեկորդ այդ երկրում համավարակի ամբողջ ընթացքում. մեկ շաբաթում գրանցվել է 5 682 մահվան դեպք: Նախորդ առավելագույն ցուցանիշը 5 618 մահվան դեպքն էր մեկ շաբաթում, որը գրանցվել էր օգոստոսի կեսերին:
Ընդհանուր առմամբ երկրում համավարակի ամբողջ ընթացքում, ըստ շտաբի տեղեկությունների, կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 203 900 մարդ կամ բոլոր վարակվածների 2,75 տոկոսը: Ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ շտաբի տվյալներն ամբողջական չեն. այն հաշվում է միայն այն դեպքերը, երբ քովիդը դարձել է մահվան պատճառ եւ հաջողվել է օպերատիվ կերպով հաստատել դա: