ArmLur.am-ը տեղեկացավ, որ երկուշաբթի օրը` հոկտեմբերի 4-ին, խորհրդարանում պետք է կայանա Ազգային ժողովի խորհրդի նիստ: Մենք տեղեկացանք, որ խորհուրդը պետք է հաստատի հոկտեմբերի 5-ին կայանալիք Աժ հերթական նստաշրջանի օրակարգը: Դեռևս մի քանի նախագիծ է, որ հաստատ է, թե կքննարկվի ԱԺ հերթական նիստում, իսկ մի քանի նախագծեր էլ կքննարկեն այսօր, որ ընգրկեն ԱԺ օրակարգ: Ի դեպ, նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակությունy հոկտեմբերի 3-ին Մոսկվա է մեկնելու ու մոտ ՔՊ խմբակցության 10 պատգամավորներ լինելու են պատվիրակության կազմում:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իշխանական թեւի ներկայացուցիչների համար զարմանալի մի որոշում է կայացրել: Բանն այն է, որ ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ալեն Սիմոնյանին ՌԴ է հրավիրել, ու վերջինս էլ, բնականաբար, ընդունել է հրավերը եւ մտադիր է մեծ իշխանական պատվիրակությամբ ՌԴ մայրաքաղաք Մոսկվա մեկնել: Ու հիմա պետք է շատ «թեթև» օրակարգ ձևավորել ու նիստն արագ անցկացնել: