Սաակաշվիլիի գործը կդառնա Վրաստանի դատական ​​համակարգի փորձությունը․ ԱՄՆ դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաակաշվիլիի գործը կդառնա Վրաստանի դատական ​​համակարգի փորձությունը: Մենք կդիտարկենք, թե արդյոք այս գործն անկողմնակալ է ընթանում, մենք դրա հույսն ունենք»,-այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը: Հաղորդում է 1tv.ge-ն։

Դեգնանը գտնում է, որ Վրաստանին ավելի շատ անհրաժեշտ է քաղաքական կայունություն, քան բևեռացում:

«Երեկվանից խոսելուց ավելի կարևոր է խոսել առաջընթացի մասին: Մենք ցանկանում ենք, որ մարդիկ կենտրոնացած լինեն ընտրությունների վրա: Կարծում եմ, որ Վրաստանին պետք է ավելի շատ քաղաքական կայունություն, այլ ոչ թե բևեռացում: Կան շատ կարևոր խնդիրներ, որոնք այս երկիրը պետք է լուծի, ինչպիսիք են աշխատատեղերը, բարձր գները, կովիդը, կրթությունը, ջուրը, ճանապարհները: Հուսով ենք, որ այս ընտրություններից հետո վրաց քաղաքական առաջնորդները կվերադառնան վրաց հասարակության համար առաջնահերթ խնդիրների լուծմանը:

Սաակաշվիլիի գործը փորձություն կլինի Վրաստանի դատական ​​համակարգի համար: Մենք կհետևենք, թե արդյոք այս գործը վարվում է անաչառ և Վրաստանի օրենսդրությանը և Վրաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան: Մենք հույս ունենք, որ դա կտեսնենք»,-ասել է Քելի Դեգնանը:




Լրահոս