Մոսկվայում ոչնչացվել է «Հիզբ-Թահրիր ալ-Իսլամ» ահաբեկչական խմբավորումը, հայտնել է Անվտանգության դաշնային ծառայությունը:
«Ձերբակալվել է երկու ղեկավար և նրա ակտիվ մասնակիցները»,- ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ ասվում է հաղորդագրությունում։
Ուժայինների տվյալներով՝ իսլամիստները հավաքվել են գաղտնի բնակարաններում և ահաբեկչական գաղափարախոսություն տարածել Մոսկվայի մարզի բնակիչների շրջանում: Խուզարկությունների ժամանակ հայտնաբերել են արգելված քարոզչական նյութեր:
Հարուցվել է քրեական գործ։