Հայտնի է՝ Սահակաշվիլին երբ կկարողանա վերադառնալ Ուկրաինա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին, ով Ուկրաինայի քաղաքացի է, կկարողանա վերադառնալ Կիև միայն այն բանից հետո, երբ իր ամբողջ պատիժը կրի հայրենիքում: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Imedi» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք խոսում ենք մի մարդու մասին, ով 9 տարի եղել է Վրաստանի նախագահը: Սա աղետ է։ Մարդը կամավոր հրաժարվել է մեր երկրի քաղաքացիությունից: Եթե նա ցանկանում է վերադառնալ Ուկրաինա, կարող է դա անել իր պատժի լիարժեք ժամկետը կրելուց հետո։ Այնուհետև նա կկարողանա գնալ, ուր ցանկանա», – ասել է Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով՝ Սահակաշվիլին բանտի աշխատակիցներին խնդրել է վերադարձնել իրեն Ուկրաինա:




Լրահոս