ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերիներ՝ քարտեզների դիմա՞ց, թե՞ փոխանակում որդու՝ Աշոտի հետ. Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիի հայտարարությանը, որ եթե Հայաստանը փոխանցի Արցախի ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, ապա դրան Բաքվի «ադեկվատ» արձագանքը կհաջորդի, նշել է, որ Հայաստանը պատրաստ է նման քայլի դիմել, եթե պաշտոնական Բաքուն պարտավորվի վերադարձնել բոլոր գերիներին:

Հայաստանի վարչապետի՝ գերիների մասին հայտարարությունները, նկատնեք, միշտ են քննադատության ալիք բարձրացրել: Նա, օրինակ, այն համոզումն ուներ, որ գերիները կներեն իրենց՝ իշխանությանը, եթե 1-2 ամիս ավելի գերի մնան:
Փաշինյանի՝ «քարտեզներ գերիներ» դիմաց կոնցեպտից առաջ նա մեկ էլ այլ առաջարկով էր հանդես գալիս՝ նշելով, որ բոլոր գերիների դիմաց պատրաստ է իր որդուն՝ Աշոտին, Ադրբեջանին հանձնել:

44-օրյա պատերազմից հետո մինչ այժմ Ադրբեջանը 108 գերի է վերադարձրել։ Թեև Ադրբեջանի պաշտոնական հարթակների փոխանցմամբ՝ այս պահին Ադրբեջանում 45 հայ գերի է պահվում, որոնց այդ երկրի իշխանություններն ամենատարբեր հանցագործություններ են վերագրում, հայ ռազմագերիների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պաշտպանող:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սևակ Վարդումյան




Լրահոս