Պայթյուն Եմենում․ զոհեր և վիրավորներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եմենի հարավային Ադեն քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում ականապատ մեքենա է պայթեցվել: Պայթյունի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, վիրավորներ կան: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ Ջազիրա»-ն։

Աղբյուրի տվյալներով ՝ պայթյունն ուղղված է եղել ավտոշարասյան դեմ, որում գտնվել են Ադենի տեղական իշխանության ներկայացուցիչները: Al-Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ էլ՝ հարձակման թիրախում եղել է Ադենի վարչակազմի ղեկավարը, որը գտնվել է մեքենաներից մեկում:

 




Լրահոս