Այգեստանում մեկնարկել են պատերազմի հետևանքով տեղահանվածների համար նախատեսված նոր բնակավայրի շինաշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները` պատերազմի հետևանքով տեղահանված Ավետարանոց գյուղի բնակիչների համար։

Բնակավայրի ընդհանուր տարածքը նախագծային վաշվարկային ուրվագծում կազմելու է 52 հա, իսկ տնամերձ հողամասերի մակերեսը կլինի 1000֊1300 քմ։ Նոր բնակավայրն ունենալու է 254 առանձնատուն`2, 3, 4 և 5 սենյականոց։
Ներկա դրությամբ նոր բնակավայրում կատարվում են հողային աշխատանքներ։ Բնակավայրի հատակագիծը մշակվել է «Ստեփքաղկոմուննախագիծ» ՓԲԸ֊ն։ Առանձնատների կառուցապատման աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։ Բնակելի տները կառուցվում են Արցախի կառավարության միջոցներով։




Լրահոս