Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանին: Շնորհավորելով հոգեւոր Տիրոջը Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք ընտրվելու առթիվ՝ Ալեն Սիմոնյանը մաղթել է հաջողություններ բարձր եւ աստվածահաճո առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են աշխարհասփյուռ հայերին եւ հայ կաթողիկե համայնքին վերաբերող հոգեւոր, կրթական եւ հայրենիքի հետ կապն առավել սերտացնելուն միտված հարցեր: Անդրադարձ է եղել լիբանանահայ համայնքի խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի անելիքներին:

Հոգեւոր Տերը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար՝ ՀՀ ԱԺ նախագահին եւ Ազգային ժողովին մաղթելով արդյունավետ գործունեություն:




Լրահոս