ՌԴ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով 5 մարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում ԱՆ-12 ինքնաթիռի կործանման վայրում հինգ զոհի մարմին են հայտնաբերել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Օդանավի ընկնելու վայրում հայտնաբերվել են չորս զոհի մարմին ու ևս մեկ մարդու մարմնի մասեր»,- հայտնել է ռուսական գործակալության զրուցակիցը:

Նա տեղեկացրել է, որ ինքնաթիռի ընկնելու հետևանքով դեպքի վայրում ավերածություններ և զոհեր չեն գրանցվել: Այս պահին աղետի վայրում աշխատում է ավելի քան 110 մարդ և շուրջ 60 միավոր տեխնիկա:




Լրահոս