Անցակետեր են տեղադրվել այն տարածքներում, որոնք համարվում են Ադրբեջանի Հանրապետություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Տավուշի մարզից տարածքներ հանձնելու մասին մամուլի հրապարակումներին:

«Որևէ մեկը որևէ բան հանձնելու հետ կապված քննարկման ներկա չի եղել։ Մամուլում տեղ գտած տեղեկություններն այս պահին որևէ ձևով չեմ կարող հաստատել»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անցակետեր տեղադրելու փաստին ԱԺ նախագահը ևս անդրադարձավ՝ նշելով, որ անցակետերն «ադրբեջանական տարածքում են»։

«Անցակետեր են տեղադրվել այն տարածքներում, որոնք համարվում են Ադրբեջանի Հանրապետություն, իրենք իրենց վերահսկողության տակ գտնվող մասում տեղադրել են անցակետեր»,- ասաց նա։




Լրահոս