Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա, չի մշակում ագրեսիվ ծրագրեր․ Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն Ուկրաինայի դեմ ագրեսիվ պլաններ չի մշակում։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ով ում վրա կհարձակվի․ Ռուսաստանն Ուկրաինայի՞, թե՞ Ուկրաինան՝ Ռուսաստանի։ Ամերիկյան և ուկրաինական ԶԼՄ-ները պնդում են, որ ՌԴ-ն պատրաստվում է Ուկրաինայի դեմ ագրեսիայի, հարձակման, իսկ մենք պնդում ենք, որ Ուկրաինան ագրեսիվ գործողություններ է ծրագրում Դոնբասի, Լուգանցկի ու Դոնեցկի դեմ։

Սա նրբություն է, որն անհրաժեշտ է ճիշտ հասկանալ ու ճիշտ վերլուծել։ Տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարվել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա, չի մշակում ագրեսիվ ծրագրեր։ Հակառակն ասելը միանգամայն սխալ է, մեր երկրի տարածքով ՌԴ զինված ուժերի ցանկացած տեղաշարժ կապել նման ծրագրերի հետ՝ միանգամայն սխալ է»,- հայտարարել է Պեսկովը։




Լրահոս