Ուշադրություն է դարձվում առևտրատնտեսական կապերի վերականգնմանը․ Մարիա Զախարովան անդրադարձել է եռակողմ հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին առանձնակի ուշադրություն է դարձվում առևտրատնտեսական հարաբերությունների վերականգնմանը։ Անդրադառնալով նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կարող եմ ասել, որ մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանք հաստատելու համար: Իհարկե, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։




Լրահոս