ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարկ եղած դեպքում նորից եմ ուղղաթիռով մարզ այցելելու. Ավանեսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախարար Անահիտ Ավանեսյանը որևէ արտառոց բան չի տեսնում Սյունիքի ու Տավուշի մարզեր սանավիացիայի ուղղաթիռով այցելելու մեջ: ArmLur.am-ի հետ հարցին, թե ինչո՞վ է բացատրվում ՀՀ մարզեր ուղղաթիռով այցելությունը, երբ այն պետբյուջեի վրա, ըստ տարբեր հաշվարկների, մոտ 2 մլն դրամ է արժեցել, արձագանքեց՝ հրատապությունից ելնելով է այդպես արվել:
Հարկ է նշել, սակայն, որ նախարարի մարզային այցելությունները բացարձակ հրատապություն չեն ունեցել: Նա մասնագիտությամբ բժիշկ չէ և, հետևաբար, հրատապ որևէ տեղ հասնելու և կյանքեր փրկելու խնդիր չի ունեցել:

Համեմատության համար նշենք, որ Ղազախստանի առողջապահության նախարարը ընդամենը ամիսներ առաջ պաշտոնանկ է արվել Սանավիացիայի օդանավից օգտվելու համար և այժմ մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման համար։
Նույն սցենարը Հայաստանի պարագայում, իհարկե, չի գործի, քանզի իշխանությունը կադրային լուրջ խնդիր ունի, նախարարն էլ դրա մեջ արտառոց ոչինչ չի տեսնում:




Լրահոս