ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեղուկ գազը կրկին թանկացել է. վարորդները դժգոհում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեղուկ գազի շուկայում դարձյալ թանկացում է արձանագրվել: Այս մասին ArmLur.am-ին փոխանցեցին մի շարք վարորդներ: Նրանց պատմելով, շաբաթներ առաջ հեղուկ գազի մեկ լիտրը 230-240 դրամ էր, իսկ այժմ այն հասնում է մինչեւ 280 դրամի:

Վարորդների խոսքերով, հեղուկ գազի մեկ լիտրը որոշ գազալցակայաններում վաճառվում է 260 դրամով, իսկ որոշներում էլ այն 280 դրամ է: Ի դեպ, տեղեկացնենք, որ ռուսական արտադրության գազն արժե 280 դրամ, իսկ իրանականը՝ 260 դրամ: Սակայն եւ վարորդները եւ ներկրողները պնդում են, որ իրանական հեղուկ գազը որակապես ցածր է. անգամ դեպքեր են գրանցվել, երբ մեքենաները այն օգտագործելու արդյունքում խնդիրներ են ունեցել:

Բայց պարզվում է՝ հեղուկ գազի գինը մոտ ժամանակներում չի նվազելու: Այս մասին ArmLur.am-ին փոխանցեցին գազալցակայաններից եւ հավելեցին, որ այս բարձր գինը դեռ կպահպանվի մինչեւ տարեվերջ:

Հիշեցնենք, որ նախորդ տարիներին Վերին Լարս անցակետում ձյան տեղումների պատճառով տնտեսվարողները չէին կարողանում հեղուկ գազ ներկրել Հայաստան։ Իսկ հեղուկ գազ ներկրվում է ոչ միայն Իրաքից, Իրանից, այլեւ Ռուսաստանից: Չի բացառվում, որ առաջիկայում ներկրողները նույնպես կբախվեն նման խնդիրների

Ս.Հ.




Լրահոս