ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների՝ Վեդիի ավագանու բոլոր թեկնածուները ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ։ Այս մասին հայտնում է Վեդիում ՔՊ համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը։
«Այս քայլին գնում ենք խոր գիտակցումով՝ բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը»,-նշել է նա։
Տարածքային ընտրական հանձնաժողովի որոշման արդյունքում Վեդիում կկայանան նոր ընտրություններ:
Նշենք՝ Վեդիում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով առաջատար է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ ձայների 42.86%-ով, ՔՊ-ն 2-րդ տեղում է՝ 38.04%-ով, «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է ձայների 16.31%-ը: